Рубрика: Հայրենագիտություն

Հայրենագիտություն

Էրբունի բերդաքաղաք
Էրեբունի ամրոցը սարքվել է ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի կողմից Ք․ ա. 782թ: Էրեբունի ամրոցը գտնվում է Արին բերդ բլրի վրա։ Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ վերաբնակեցրել 6600 զինվորների։ Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում եմ մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ (Էրեբունի ամրոցտ կարելի է ասել մեր տան կողքն է)։
Վանի Թագավորություն (Ուրարտու)

Հին ու նոր ոչ մի երկիր չի ունեցել այնքան մեծ թվով մայրաքաղաքներ, որքան ունեցել է Հայաստանը: Գտնվելով Արևելքի և Արևմուտքի սահմանագլխին, Հայաստանը դարեր շարունակ դարձել էր ռազմական բախումների ոլորտ, երկարատև պատերազմների ասպարեզ:

Արտաքին թշնամիների պարբերաբար կրկնվող հարձակումները հարկադրել են երկրի մայրաքաղաքը հաճախակի մի տեղից տեղափոխել մի այլ՝ ավելի ապահով տեղ: Հայաստանն ունեցել է 13 մայրաքաղաք: Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Արշակավան, Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի, Երևան: Ահա, թե ինչու են օտար հեղինակները Հայաստանը կոչել «թափառող մայրաքաղաքների երկիր»: Բագարանից և Երազգավորսից բացի, մեր մյուս մայրաքաղաքները խոշոր քաղաքներ են եղել և մեծ դեր են խաղացել մեր ժողովրդի  կյանքում: Նախահայկական շրջանում Վանը հայկական լեռնաշխարհում (պատմական Հայաստան) կազմավորված հայկական (Նաիրյան) ցեղերի առաջին պետության՝ Ուրարտուի մայրաքաղաքն էր և իբրև այդպիսին, չի կարող իր տեղը չգրավել հայոց մայրաքաղաքների համաստեղության մեջ:

Վան քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 9-րդ դարի առաջին կեսում: Հնագույն այդ շրջանում այն կոչվում էր Տուշպա: Իսկ քաղաքը Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը և նշանակում է “Ապրելու տեղ, բնակավայր”, այդ պատճառով էլ Վան բառի հետ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդավան, Արշակավան, Զարեհավան, Նախճավան, Վանեվան և այլն): Վանը կոչել են նաև Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն՝ Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով: Վանի թագավորության նվաճումները սկսվեցին Մենուա I-ի օրոք (մ.թ.ա. 810-786թթ.) և շարունակվեցին մոտ կես դար: Մենուան գրավեց հայկական ցեղերով բնակեցված՝ Վանա և Ուրմիա լճերի միջև ընկած երկրամասերը, ինչպես նաև Եփրատ գետի աջակողմյան շրջանները, որտեղ նա կառուցել տվեց նոր քաղաքներ, բերդեր, պալատներ, տաճարներ, անցկացրեց ջրանցքներ: Վան մայրաքաղաքի մերձակայքում Մենուայի անցկացրած ջրանցքն ուներ 72 կմ երկարություն, 4,5 մետր լայնություն, 1,5 մետր խորություն: Այն այժմ էլ պահպանվում է: Մենուայի որդու՝ Արգիշտի առաջինի օրոք մ.թ.ա. 786-764թթ. Վանի թագավորության զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ, որտեղ մ.թ.ա.782 թ. Արգիշտին հիմնադրեց Էրեբունի-Երևան բերդաքաղաքը, մ.թ.ա. 776թ. Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքը:
Վարդավառի լիճ
Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ 16-րդ դարում, երբ Երևանը պարսկական տիրապետության տակ էր, Երևանի «Թոքմաք» կոչված Մամմադ խանը վերանորոգել և վերագործարկել է լիճը։ Սակայն կա հիշատակություն, որ Երևանի վերջին՝ Հուսեյն խանի օրոք այդ լիճը չի գործել։Լիճը վերջին անգամ վերանորոգվել է սովետական իշխանությունների օրոք՝ 1975-1985 թվականներին։ Լճի հատակն ու եզրերը ամբողջությամբ բետոնապատվել են։ 2011 թվականի հուլիսին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք այգին վերանորոգվել և և կոչվել Լիոնի այգի՝ ի պատիվ Երևան և Լիոն քաղաքների բարեկամության։ Երևանի հարավ-արևելքում՝ Էրեբունի համայնքում՝ 920 մ բարձրության վրա։ Մինչև 1939 թվականը եղել է բնական լճակ, սնվել ստորերկրյա ջրերից և մթնոլորտի տեղումներից, հնում՝ նաև Մամռիի ջրանցքից։


Оставьте комментарий