Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն
Սիրելի սովորողներ, լսեք Դավիթ Բլեյանի ռադիոհաղորդումները, որոնք վերաբերվում են կրթահամալիրի պատմությանը, որոնք պատմում է կրթահամալիրի հիմնադիր տիար Բլեյանը։
Ընտրիր հաղորդումներից մեկը, գրիր հարցը, շատ ուշադիր լսիր ու բլոգում փոխադրիր կամ սղագրիր տիար Բլեյանի պատասխան
-Ինչի՞ մեր դպրոցը անվանեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։
— Հայագիտությունը՝ այսինքն ամեն ինչ հայերի մասին, հայերի ստեղծած արժեքների մասին, հայերի երաժշտության մասին, հայերի գրականության մասին, հայերի ճարտարապետության մասին, հայոց լեզուն ինքը է հայոց հավատալիքները, չէ՞, հայոց բնավորությունը, ամեն ինչ, ինչ բոլորը միասին ձևավորում են ստեղծում են հայ ժողովրդ․․․․։ Ինձ միշտ հետաքրքիր է եղել։ Ես չնայած կրթությամբ բնագետ եմ, սովորել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում Տիար Գևորգի հետ, բայց միշտ հետաքրքրված եմ եղել հայագիտությամբ։ Ես նկատեցի, որ կա մեկը՝ Մխիթար Սեբաստացի հայագետը, դպիրը, մտածողը։ 1989-ին, երբ արդեն կանգնեց Բլեյանի դպրոցը դարձնլ որպես համալիր, անուն ունենա։ Արթուր Շահնազալյանի հետ քայլում էինք,գնում էինք հանրային հեռուստատեսություն հաղորդման, երևի այդ հաղորդման թեման դարձավ ճանապարհին, թե ով է, որ պատշաճ ներկայացված , ո՞ւմ է որ մենք վիրավորել ենք, ու՞մ է, որ մենք մոռացել ենք։ Եվ ,քանի որ դա նոր Հայաստան էր, այդ ժամանակ էլ հեղափողություն, ոնց որ 2018-ի ապրիլյան հեղափողության մասնակից ես դու, հիշում ես չէ՞ Նիկոլ Փաշինյանի հրապարակը մեծաքանաք մարդիկ, այդպես էլ 1989-ին էր, մեծ շատ մեծ հրապարակներ կային մարդկանց զանգվածներ։ Եվ Արթուր Շահնազալյանի հետ արձանագրեցինք ցավով, որ Մխիթար Սեբաստացին չի ներկայացված, լավ չի գնահատված, չի ճանաչված։ Նայի, մենք մեր ակնածանքը չունենք և շատ հարմար գտանք, որ հենց կրթահամալիրը կոչվի Մխիթար Սեբաստացու անունով։ Գիտես ինչի՞ , որովհետև նրանք էլ էին կղզի, իսկ մենք ինչ անում էինք կղզու նման էր լինում, նրանք էլ էին միաբանություն, այսինքն գործի շուրջն էին համախմբված, ոչ թե զվարճանքի, ոչ թե ժամանցի , այլ դպիրներ, հետազոտողներ, ուսումնասիրրողներ , մանկավարժության մեջ հեղինակեր իրենց գործի մեջ ինչպես Լուսինե Փաշայանն է, ում, որ էդքան սիրում ես և լավ ես անում, իր գործի հեղինակը, մանկավարժը չէ՞, տես երիտասարդ է, բայց իր գործի հեղինակն է, դպիր է, ուսումնասիրող է, հետազոտող է, որ բոլորս միասին ստեղծենք այնպիսի մի դպրոց,որ երևանցիները բոլոր տարիքի՝ սկսած 2 տարեկանից ընտրության հնարավորություն ունենան, թե չէ բոլոր մանկապարտեզները միանման վատն էին, մեր դուրը համենայն դեպս չէին գալիս, բոլոր դպրոցները սկսած 1-ին դասարանից մանկական գաղութներ էին մեզ ամենից շատ հիշացնում, իսկ մենք ուզում էինք ազատ,հատաքրքրված, ուսումնատենչ,անհագ, որ անընդհատ սիրում է սովորել, իմանալ,ճանաչել, ինչպիսին դու ես, անընդհատ սովորու, իմանալու,ճանաչելու ցանկություն է։ Ինձ օրինակ հիացնում է, ինձ դա դուր է գալիս, և այդտեղից նաև այդ որոշումը, որպես մեծ դպրանոց ,մեծ ,ուրեմն, միաբանություն նման Մխիթարյան միաբանությանը։ Սբ․ Ղազարում դու չես եղել, մենք երևի առիթ կունենանք, ես մայրիկին խոսք եմ տվել, որ Աստղիկը ծնվի, մեծանա , շրջագայության ժամանակ, միասին կլինենք Վենետիկում՝ Սբ․ Ղազարում, դու կտեսնես Վենետիկի միաբանությունը։ Իսկ մնացածը դու արդեն գիտես, դա 1989 թվականին էր ես ու Արթուր Շահնազարյանը այսպիսի առաջարկ ներկայացրեցինք մեր ուսուցիչներին,շնորհակալ եմ, որ ուսուցիչները համաձայնեցին և ճիշտ արեցին։